Ռուսաստանը միշտ աջակցել է և կաջակցի Հս. Կորեայի պայքարին հանուն անկախության. Պուտին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն այսօր սկսում է երկօրյա բարեկամական պետական այցը Հյուսիսային Կորեա, հոդված է գրել հյուսիսկորեական գլխավոր Nodong Sinmun թերթի համար։ Հինգ էջանոց հոդվածը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինի հեղինակած հոդվածում ասվում է, որ Ռուսաստանը «բարձր է գնահատում ԿԺԴՀ-ի հզոր աջակցությունը» Ուկրաինայում ռազմական գործողություններ իրականացնելու հարցում և կաջակցի կորեացի ժողովրդին «նենգ, վտանգավոր և ագրեսիվ թշնամու հետ դիմակայությունում, նրանց պայքարին հանուն անկախության»։
«Մենք պատրաստ ենք նաև սերտ համագործակցության՝ միջազգային հարաբերություններն ավելի ժողովրդավարական և կայուն դարձնելու համար։ Դրա համար մենք կմշակենք առևտրի և փոխադարձ կարգավորումների այլընտրանքային մեխանիզմներ, որոնք չեն վերահսկվում Արևմուտքի կողմից և համատեղ դիմակայում են ոչ լեգիտիմ միակողմանի սահմանափակումներին, և միևնույն ժամանակ պատրաստ ենք Եվրասիայում կառուցել հավասար և անբաժան անվտանգության ճարտարապետություն», - նշել է ՌԴ նախագահը։
Պուտինի այցը Հյուսիսային Կորեա կտևի երկու օր։ Մոսկվան և Փհենյանը բազմիցս ասել են, որ մտադիր են մեծացնել տնտեսական համագործակցությունը և զարգացնել երկկողմ հարաբերությունները։