Fastex-ն աջակցում է բիենալեում Հայաստանի մասնակցության 100- ամյակին նվիրված միջոցառմանը
Socity1924 թվականի հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեին, որտեղ ներկայացված են եղել 6 հայ նկարիչների՝ Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադևոսյանի, Վարդգես Սուրենյանցի, Փանոս Թերլեմեզյանի, Սեդրակ Առաքելյանի և Տարագրոս Տեր-Վարդանյանի ստեղծագործությունները, ընդհանուր՝ 20 նկար:
Այս տարի լրանում է այդ հիշարժան իրադարձության 100-ամյակը: Ֆասթեքսը և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ձեռնամուխ են եղել մեկ դար առաջ Վենետիկի բիենալեում ներկայացված նկարների հայկական պատի թվային վերարտադրությանը:
Հունիսի 17-ին Վենետիկի Ռամո դե լա Տանա, 2124ա հասցեում գտնվող AKNEYE ֆիջիթալ սփեյսում կցուցադրվի այդ ամենի մասին պատմող վավերագրական ֆիլմ, որը կբացահայտի 100 տարի առաջ տեղի ունեցած աննախադեպ և պատմական իրադարձությունը: Ներկա են լինելու հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից:
Fastex-ի AKNEYE նախագիծը կշարունակի աջակցել մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նպանատիպ նախաձեռնություններին։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։