Իրավապաշտպանները փաստում են վարչապետի՝ հակաժողովրդավար էությունը
PoliticsՄիջազգային իրավապաշտպան կազմակերպությունները փաշինյանական վարչախմբից պահանջում են հետաքննել հունիսի 12-ի բռնությունները, երբ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ օգտագործեց սեփական ժողովրդի դեմ։
«Ամնեսթի ինտերնեյշնըլ» կազմակերպությունը հայտարարել է, թե՝ «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ և անաչառ ձևով հետաքննել տեղի ունեցածը, ներառյալ պնդումներն այն մասին, որ ոստիկանությունը կարող էր կիրառած լինել անհարկի կամ չափից դուրս ուժ»,-նշել են կազմակերպությունից։
Գործող իշխանությունների և նրանց ծառայող ոստիկանության վայրագությունները դատապարտել են նաև «Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը», այլ իրավապաշտպան կազմակերպություններ։
Ժողովրդավարական բաստիոն Հայաստանի իշխանություններն ամենևին չեն գիտակցում, որ իրենց այս քայլերով հարվածում են հենց իրենք իրենց հռչակած սկզբունքներին, փոխարենը փաշինյանական վարչախումբը վերջին օրերին և հատկապես Բաղրամյան պողոտան ընդդիմության կողմից ազատելուց հետո անցել է լայնածավալ բռնաճնշումների ընդդիմության նկատմամբ, կալանավորում և ձերբակալում է բողոքի ակցիաների տասնյակ մասնակիցների, այդ կերպ ոչ այնքան ցույց տալով սեփական վախերը, որքան ահաբեկելով հանրությանը, որ եթե դուք չեք լուծում վարչախմբի հարցերը, ապա նա պատրաստ է առանց այլևայլության լուծել հանրության և ընդդիմության հարցերը։
Մեկ առումով սա քաղաքական պայքարի այբուբեն է, վարչախումբը պատրաստ է գնալ ընդհուպ բոլոր տիպի բռնաճնշումների սեփական իշխանությունը պահպանելու համար։
Թե ինչի՞ է պատրաստ ընդդիմությունը, մինչ այժմ որևէ մեկին հայտնի չէ։
Ալինա Վրացյան