Չինացին պատահաբար «ռազմական գաղտնիքներ»-ի գիրք է գտել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինացի թոշակառու «Քեռի Չժան»- ը, որը ռազմական թեմաներով թերթեր եւ ամսագրեր է հավաքում, 85 ցենտով պատահաբար ձեռք է բերել գաղտնի ռազմական փաստաթղթերի չորս հատոր: Այս մասին Weixin սոցցանցում հայտնել Է Չինաստանի պետանվտանգության նախարարությունը:
Գնումը տեղի է ունեցել այսպես` թոշակառուն զբոսնել է իր տնից ոչ հեռու և թափոնների թղթի ընդունման կետի դռան մոտ նկատել է օձի կաշվից պատրաստված երկու պարկ՝ լցված գրքերով: Տղամարդն ուշադրություն է դարձրել, որ գրքերը բոլորովին նոր են եւ կապված են ռազմական թեմատիկայի հետ, որից հետո դրանցից չորսը գնել է վեց յուանով:
Վերադառնալով տուն՝ տղամարդը սկսել է ընթերցանությունը, սակայն որքան շատ է ընթերցել, այնքան մեծացել է նրա անհանգստությունը, նշում է նախարարությունը։ Թոշակառուն ենթադրել է, որ «ռազմական գաղտնիքներ» է, գնել եւ կապ է հաստատել պետանվտանգության նախարարության տեղական վարչության հետ։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ փաստաթղթերը մակուլատուրայի հավաքման կետ են ուղարկել ՔՊ և գաղտնի ստորաբաժանման զինծառայողները։ Նրանց հանձնարարվել է ոչնչացնել ավելի քան 200 գաղտնի փաստաթուղթ, բայց փոխարենը դրանք վաճառել են 1 կգ-ն` մոտ 0,8 յուանով։ Խմբաքանակի ընդհանուր քաշը գերազանցել է 30 կգ-ը, գործակալները վաստակել են ավելի քան 20 յուան (12 դոլար)։
Նրանց պատասխանատվության են ենթարկել, նախարարությունը սկսել է ընթացակարգերի վերանայում՝ իրավիճակի կրկնությունը թույլ չտալու համար։
Պետական անվտանգության նախարարությունը վերջին ամիսներին պարբերաբար կոչ է անում հանրությանը օգնել օտարերկրյա հետախուզության դեմ պայքարում: Անցյալ ապրիլին Չինաստանի իշխանությունները արմատական փոփոխություններ կատարեցին լրտեսության դեմ պայքարի մասին օրենքում. ընդլայնվեց լրտեսության սահմանումը և արգելվեց ազգային անվտանգությանը և շահերին վերաբերող ցանկացած տեղեկատվության փոխանցումը: Սա օրենքի առաջին թարմացումն է 2014 թվականից ի վեր: