Շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը․ Տիգրան Ավինյան
Sport

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը։
«Երևանի քաղաքապետի գավաթ»
միջազգային մրցաշարի բազմազանությունը հնարավորություն է տալիս մարդկանց զարգացնել սպորտային կարողությունները, ինչպես նաև նպաստում է հանրային առողջության բարձրացմանն ու առողջ ապրելակերպին։
Մրցաշարի շրջանակում այսօր բռնցքամարտի բաց առաջնության եզրափակիչ մենամարտերն էին: