ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։
Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցների մեծ մասը՝ 500 միլիոն դոլարը, արդեն հայտարարված ֆինանսավորման 324 միլիոն դոլարի հետ միասին, կուղղվի Ուկրաինայում արտակարգ էներգետիկ կարիքների բավարարմանը, մասնավորապես ՝ վնասված ենթակառուցվածքների վերանորոգմանը:
Ավելի քան 379 միլիոն դոլար կուղղվի փախստականների, ներքին տեղահանվածների և հակամարտությունից տուժած համայնքների համար մարդասիրական օգնությանը՝ սննդից մինչև ջրամատակարարման, սանիտարական և հիգիենայի ծառայություններ: