Որևէ արտասովոր միջադեպ չի եղել․ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը․
«ԵՄ առաքելությունը շարունակում է իր ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում: Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր տեղաշարժ կամ միջադեպ չեն նկատել», - ասվում է առաքելության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, թե իբր ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։