ԱՄՆ-ն 824 միլիոն դոլար է հատկացնելու Ուկրաինայի էներգահամակարգին
EconoмицсԱՄՆ-ն 824 միլիոն դոլար է փոխանցելու Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար։
Ահռելի օգնության այդ ծավալներում, որ նախօրեին կնքել են Ուկրաինան և ԱՄՆ-ն, առանցքային տեղ ունի էներգետիկ ենթակառուցվածքների համար, ընդ որում Վաշինգտոնից նշել են, թե այդ գումարները հիմնականում ծախսվելու են արևային էլեկտրակայանների կառուցման համար և մի փոքր մասն ատոմային էլեկտրակայանների էներգաբլոկների վերակառուցման։
Ռուսական գազ Ուկրաինան այլևս չի ստանում և չի կարողանում գնել, թեպետ նույնիսկ պատերազմի պայմաններում Ռուսաստանից գազն Ուկրաինայի տարածքով անցնում է դեպի Եվրոպա, և այժմ երկրի էներգահամակարգը վերականգնելու համար ԱՄՆ-ն առաջարկում է արևային էլեկտրակայաններ կառուցել, ընդ որում սարքավորումները գնելու են ոչ թե Չինաստանից, Եվրամիությունից, այլ հենց ԱՄՆ-ից, այսինքն այդ գումարներն առձեռն Կիևին չեն փոխանցելու, այլ փոխարենը տրվելու են իր սեփական արտադրողներին, որոնց արտադրած սարքավորումներն ի դեպ, մի քանի անգամ թանկ են չինական անալոգներից։
Ուկրաինայի իշխանությունները նշել են, որ պատրաստ են վերականգնել էներգահամակարգը։ Ամերիկա-ուկրաինական այս գործարքը հերթական անգամ վկայում է արևային էներգետիկայի կարևորության մասին, որ անգամ պատերազմական պայմաններում արևային էներգետիկան ի վիճակի է ապահովել անխափան էներգամատակարում էներգառեսուրսներից զուրկ երկրի համար։
Մյուս կողմից էլ ԱՄՆ-ն խթանում է սեփական արտադրությունը։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Պողոսյան