Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են միանալ ԲՐԻԿՍ-ին
EconoмицсՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԲՐԻԿՍ-ի (ի սկզբանե ներառում էր Բրազիլիան, Ռուսաստանի Դաշնությունը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան) այս տարվա ընդլայնումից հետո (ներառվել են Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան և ԱՄԷ-ն) ևս 29 պետություն ցանկանում է այս կամ այն ձևով միանալ կազմակերպությանը:
«Իզվեստիա»-ն ստացել է այն երկրների ամբողջական ցանկը, որոնք ցանկանում են միանալ ԲՐԻԿՍ-ին՝ որպես լիիրավ անդամ կամ գործընկեր պետություն: Այդ երկրների թվում են, օրինակ, Ադրբեջանը, Թուրքիան, Վիետնամը, Ինդոնեզիան, Սիրիան, Թաիլանդը։ Ցուցակում կան նաև բազմաթիվ աֆրիկյան պետություններ, այդ թվում՝ Չադը, Էրիթրեան և Հարավային Սուդանը։
Բացի այդ, առանձին նշված է Պաղեստինը, որը դեռ լիարժեք ճանաչում չունի միջազգային ասպարեզում։ Կարևոր է նշել, որ ոչ բոլորն են պաշտոնապես դիմել միանալու համար: Ինչպես «Իզվեստիա»-ին պարզաբանել են դիվանագիտական աղբյուրները, դեռ պարզ չէ՝ արդյոք նրանցից որևէ մեկը Կազանում կայանալիք գագաթնաժողովում կմիանա ԲՐԻԿՍ-ին և ինչ կարգավիճակով։
Ադրբեջանի մասով նշվում է, որ հանրապետության պաշտոնյաները չեն բարձրաձայնում ասոցիացիայի մասնակցության մակարդակի մասին, թեպետ, օրինակ, օրերս Կազանում մեկնարկած ԲՐԻԿՍ խաղերին ադրբեջանցի մարզիկները մասնակցում են։
«Տեղացի վերլուծաբանները բազմիցս նշել են խմբի հետ Բաքվի համագործակցության առավելությունները՝ այն կավելացնի Հարավային Կովկասով երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը։ Մասնակցության հարցում Ադրբեջանին կարող է խրախուսել իր հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի անդամակցությունը։ Այսպիսով, կձևավորվի տարածաշրջանում ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների մի ամբողջ բլոկ», - գրում է աղբյուրը։