Պեսկովը հույս է հայտնել, որ Մոսկվայի և Երևանի միջև կգերիշխեն դաշնակցային հարաբերություններն ու գործընկերությունը
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում կգերակայեն երկու պետությունների միջև առկա դաշնակցային հարաբերություններն ու գործընկերությունը։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։
«Մենք կշարունակենք մեր շփումները հայկական կողմի հետ։ Ակնկալում ենք, որ մեր հարաբերությունների դաշնակցային բնույթը, գործընկերային բնույթը կգերիշխեն»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի և Բելառուսի վերաբերյալ։