Մենք այս պատերազմը չենք փոխանցի մեր երեխաներին. Զելենսկի
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք այս պատերազմը չենք փոխանցի մեր երեխաներին. այս մասին Գերմանիայի Բունդեսթագում ելույթում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է BILD թերթը:
Ելույթի պահին դահլիճում ներկա են եղել 733 պատգամավորից 650-ը. բացակաները բոյկոտել են Զելենսկու ելույթը:
«Բզկտված Եվրոպան երբեք խաղաղ չի եղել, իսկ բաժանված Գերմանիան երբեք երջանիկ չի եղել»,- ասել է Զելենսկին՝ ներկաների ծափահարությունների ներքո։
Նրա խոսքով՝ դրա համար էլ Գերմանիայի աջակցությունն Ուկրաինային այդքան ուժեղ է։
«Բեռլինի պատի անկումից մեկ-երկու տարի առաջ ոչ ոք չէր կարող սպասել, որ այն կփլվի: Այսօր հազիվ թե որևէ մեկը ակնկալի, որ Պուտինը կվերանա, բայց մենք դա կանենք միասին: Մենք այս պատերազմը մեր երեխաներին չենք փոխանցի, կվերջացնենք այն: Եվ մենք մեր պայմաններով կավարտենք այս պատերազմը։ Ուկրաինացիներն արժանի են խաղաղության և պատերազմի ավարտի, որը կասկած չի թողնի, թե ով է հաղթել: Փոխզիջումների ժամանակն անցել է: Ամեն ինչ վերջացավ այն պահից, երբ Ռուսաստանը սկսեց ռմբակոծել մեր քաղաքները», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ Պուտինը «սովոր է քանդել»:
«Ռուսաստանը ավերեց Հալեպը, բաժանեց Մոլդովան ու Վրաստանը, ծնկի բերեց Բելառուսը, ռմբակոծեց Գրոզնին՝ այն վերածելով ավերակների ու մոխրի», - եզրափակել է նա։