Կիևում ու Օդեսայում պայթյուններ են որոտացել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի ամբողջ տարածքում մի քանի ժամում երկու անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։
Նախարարության քարտեզների համաձայն՝ առաջին անգամ Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապի ազդանշան է հնչել Մոսկվայի ժամանակով ժամը 03։29-ին։ Օդային ռմբակոծման նախազգուշացումը երկրորդ անգամ հայտարարվել է ժամը 06։15-ից։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ օդային տագնապի հայտարարման ֆոնին պայթյունների ձայներ են լսվել Օդեսայում և Կիևում։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։