ՈՒԵՖԱ-ն կոգեկոչի Բեկենբաուերի հիշատակը՝ Եվրո-2024-ի բացման ժամանակ
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայում ոգեկոչելու են «Բավարիայի» նախկին խաղացող Ֆրանց Բեկենբաուերի հիշատակը Եվրոպայի 2024 թվականի առաջնության բացման արարողության ժամանակ։ Այս մասին ՈՒԵՖԱ-ն հայտնում է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Բեկենբաուերը հանդես է եկել Մյունխենի «Բավարիայում» և «Համբուրգում», ինչպես նաև ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում»։ Ընդհանուր առմամբ, Ֆրանցն ակումբային մակարդակում ընդհանուր առմամբ անցկացրել է 620 հանդիպում, որոնցում դարձել է 74 գոլի և 75 գոլային փոխանցման հեղինակ։
Բեկենբաուերը Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցել է 103 խաղի, որոնցում դարձել է 14 գոլի հեղինակ, ինչպես նաև մեկական անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում և Եվրոպայի առաջնությունում։
Բացի այդ, նախկին ֆուտբոլիստը երկու անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին (1972 և 1976 թվականներին), երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, հինգ անգամ՝ Գերմանիայի Բունդեսլիգայում, չորս անգամ՝ Գերմանիայի գավաթում, ինչպես նաև մեկական անգամ էլ՝ Եվրոպայի գավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում:
1990 թվականին նաև որպես մարզիչ Գերմանիայի հավաքականի կազմում՝ Բեկենբաուերը հաղթել է աշխարհի առաջնությունում, իսկ «Բավարիան» նրա գլխավորությամբ մեկական անգամ հաղթել է Բունդեսլիգայում և ՈՒԵՖԱ-ի գավաթում։
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդը կյանքից հեռացել է 2024 թվականի հունվարի 7-ին՝ 78 տարեկանում: