Apple-ը ներկայացրել է watchOS 11-ը. ինչ նորամուծություններ են արվել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
WWDC մշակողների համաժողովում Apple տեխնոլոգիական ընկերությունն ավանդաբար թարմացնում է օպերացիոն համակարգերն իր բոլոր սարքերի համար: Այս տարի ևս բացառություն չի արվել և ցուցադրվել է ոչ միայն iOS 18 օպերացիոն համակարգը, այլ նաև watchOS 11-ը՝ Apple Watch-ի համար։ Խելացի ժամացույցների նոր համակարգը ստացել է ամբողջովին վերամշակված Workout հավելված և Vitals ծրագիր, որը նախկինում չկար: Այն մեկ վայրում է հավաքում և վերլուծում օգտատիրոջ առողջության բոլոր ցուցանիշները, ցույց է տալիս դրանց դինամիկան և խորհուրդներ տալիս:
Բացի այդ, watchOS 11-ը սովորել է թարգմանել խոսքն իրական ժամանակում, գրում է appleinsider.ru-ն:
Ինչ նորություն կա watchOS 11-ում
Առաջին բանը, որ փոխվել է watchOS 11-ում, և դա անպայման կգրավի բոլոր մարզվողների ուշադրությունը, ամբողջովին վերամշակված Workout հավելվածն է: Այժմ ժամացույցը կգնահատի օգտատիրոջ կատարած յուրաքանչյուր վարժությունը և կորոշի, թե արդյոք ծանրաբեռնում է իր օրգանիզմը:Եթե Apple Watch-ը հայտնաբերի մարմնի վրա ավելորդ ծանրաբեռնվածություն, այն օգտատիրոջը կտեղեկացնի այդ մասին: Ամենահետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր մարզման համար այժմ կարելի է ընտրել ծանրաբեռնվածության մակարդակը, այնուհետև համակարգը դրա հիման վրա կվերլուծի օգտատիրոջ տվյալները:
watchOS 11-ը ներկայացրել է ուշագրավ նորամուծություն: Այժմ կարգավորումներում կարելի է միացնել, այսպես կոչված, բեռնաթափման օրերը, և դրանց ընթացքում օգտատերը չի ստանա որևէ ծանուցում ակտիվ շարժվելու անհրաժեշտության և այրված կալորիաների մասին:
Բացի դրանից, watchOS 11-ը ներկայացրել է նոր Vitals հավելվածը: Այն մեկ տեղում է հավաքում օգտատիրոջ բոլոր առողջական ցուցանիշների վերաբերյալ տվյալները՝ զարկերակ, թթվածնով արյան հագեցվածություն, ջերմաստիճան և ԷՍԳ տվյալներ, վերլուծում է դրանք և դրա հիման վրա տալիս առողջապահական խորհուրդներ: Օրինակ, եթե ծրագիրը հասկանա, որ օգտատերը գերհոգնած է, կպահանջի հանգստանալ:
Ահա Apple ժամացույցների ամբողջական ցանկը, որոնք կթարմացվեն watchOS 11-ով.
Apple Watch Series 6;
Apple Watch Series 7;
Apple Watch Series 8;
Apple Watch Series 9;
2-րդ սերնդի Apple Watch SE 2;
Apple Watch Ultra 1;
Apple Watch Ultra 2:
WatchOS 11-ի առաջին բետա տարբերակը մշակողների համար հասանելի կլինի WWDC 2024-ի շնորհանդեսից անմիջապես հետո: Հնարավոր է, որ Apple-ի սերվերների ծանրաբեռնվածության պատճառով ստիպված լինեք մի փոքր սպասել, որպեսզի iPhone-ը հայտնաբերի այն: Նոր օպերացիոն համակարգը բոլորին հասանելի կլինի սեպտեմբերին։ Թողարկման ճշգրիտ ամսաթիվը կհայտարարվի iPhone 16-ի շնորհանդեսի ժամանակ, սովորաբար Apple-ի սեպտեմբերի շնորհանդեսից հետո հաջորդ երկուշաբթի օրը: