Հնարավոր է, որ Էմանուել Մակրոնը հրաժարական տա․ ԶԼՄ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է խորհրդարանական ընտրություններում աջերի հաղթանակի դեպքում պետության ղեկավարի պաշտոնից հեռանալու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահի հրաժարականը տաբու չէ։ Այո, այսօր պետք է դիտարկել բոլոր սցենարները», - ռադիոկայանը մեջբերում է Մակրոնի մերձավորներից մեկի խոսքերը, որը հավելել է․ «Նա պատրաստ է զոհաբերել իր հնգամյա ժամկետի ավարտը»։
Europe 1-ը պնդում է, որ այդ «ծայրահեղ միջոցների սցենարը» Մակրոնն ինքը քննարկել է վերջին շաբաթներին իր զրուցակիցներից մեկի հետ:
Միևնույն ժամանակ, ռադիոկայանն ընդգծում է, որ հրաժարականը նախագահի համար նախընտրելի տարբերակ չէ, «չնայած նրա հեռանկարը պետք է ծառայի այս քարոզարշավում՝ առաջիկա ընտրությունները դրամատիզացնելու համար»: