Թուրքիան հետևում է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը խոսել է օկուպացված Արցախից: Այս մասին հայտնում է TRT-ն:
«Թուրքիան հետևում է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացին և հավանություն է տալիս «օկուպացիայից ազատագրված ադրբեջանական հողերի» (չակերտները՝ Tert.am) վերականգնման աշխատանքներին»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ երեկ Ալիևը, Էրդողանի հրավերով, մեկնել էր Անկարա, որտեղ քննարկվել են տարածաշրջանային հարցեր: