ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Գազայում հրադադարի հաստատման եռափուլ բանաձև
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱՄՆ-ի՝ Գազայի հատվածում հրադադարի փուլային հաստատման ծրագրի բանաձևը։ Այս ծրագիրը ավելի վաղ ներկայացարել էր Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։ Բանաձևին կողմ է քվեարկել 15 երկրից 14-ը։ Ռուսաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից, հայտնում է kommersant.ru-ն։
Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև հրադաարի ծրագիրը ներառում է երեք փուլ. առաջինը ենթադրում է երկու կողմից անհապաղ կրակի դադարեցում, անկլավի բնակեցված շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերում, ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից պատանդների ազատ արձակում և Իսրայելում ձերբակալված պաղեստինցիների փոխանակում:
Երկրորդ փուլը ներառում է մնացած պատանդների ազատ արձակումը և իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը Գազայից։ Եթե երկու կողմն էլ համաձայնի, հրադադարը կդառնա մշտական։
Երրորդ փուլում, ըստ բանաձևի, կսկսվի անկլավի վերականգնումը։ Բանաձևը նաև մերժում է Գազայի հատվածի տարածքային կամ ժողովրդագրական ցանկացած փոփոխություն: