ԱՄՆ-ն հրաժարվել է մասնակցել Թբիլիսիում անցկացվող զորահանդեսին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ բանակի փոքրաթիվ զորախումբը, որը կցված է Թբիլիսիում ամերիկյան դեսպանատանը, ինչպես նաև ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական կենտրոնին և որը վերջին տասը տարվա ընթացքում մշտապես մասնակցել է Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ անցկացվող զորահանդեսին, այս տարի հրաժարվել է մասնակցել Ազատության հրապարակում վրացի նորակոչիկների երդման արարողությանը և զորահանդեսին` կապված Վրաստանի ղեկավարության հայտարարությունների հետ, որոնցում նրանք Վաշինգտոնին մեղադրել են երկրում հեղափոխություն կազմակերպելու փորձի համար:
Այս մասին, ինչպես գրում է kommersant.ru-ն, այսօր՝ խորհրդարանի շենքում կայացած ճեպազրույցում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիան, որը 2014–2017 թվականներին զբաղեցրել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը։
Ըստ Ակուբարդիայի՝ «Մայիսի 26-ին ամերիկյան զորախումբը բացառելով ամենամյա ռազմական արարողությունից», Միացյալ Նահանգները «դեմարշ է իրականացրել»՝ ի նշան բողոքի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և վրացի այլ առաջնորդների հայտարարությունների. նրանք ԱՄՆ-ին մեղադրել են «պետական հեղաշրջման նախապատրաստման համար»։
Պատգամավորի հայտարարության համաձայն՝ նույն պատճառով ԱՄՆ-ն այս տարի կրճատել է Վրաստանին տրամադրվող ռազմատեխնիկական և խորհրդատվական օգնությունը՝ 72 միլիոն դոլարից հասցնելով 55 միլիոնի։