Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար գրանցվել է 90 պետություն
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը հայտնել է, որ Ուկրաինայի հարցով Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար գրանցվել է 90 պետություն։ Այն տեղի կունենա Շվեյցարիայի Բյուրգենստոկ քաղաքում հունիսի 15-16-ը, գրում է kommersant.ru-ն։
«Այսօրվա դրությամբ գրանցվել է 90 երկիր, որոնց կեսը Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից են, մյուս կեսը՝ Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և Ասիայից», - ասել է Ամհերդը:
Ընդհանուր առմամբ, հանդիպմանը հրավիրվել է ավելի քան 120 պետություն, այդ թվում՝ G7-ի, ԲՐԻԿՍ-ի և G20-ի ներկայացուցիչներ: Ռուսաստանը գագաթնաժողովին հրավիրված չի, ինչի պատճառով էլ Կրեմլն անօգուտ է համարում առաջիկա իրադարձությունը։
Չինաստանը հրաժարվել է այցելել՝ պնդելով Ռուսաստանի մասնակցությունը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ բանակցությունների ժամանակ շնորհակալություն է հայտնել Պեկինին՝ Ուկրաինայի հարցով շվեյցարական գագաթնաժողովին չմասնակցելու որոշման համար։ Նախարարները հանդիպել են Նիժնի Նովգորոդում ԲՐԻԿՍ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում։