Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն զբաղված են իրենց գործով և չեն պատրաստվում սադրանքների մեջ մտնել
PoliticsՏպավորությունն այնպիսին է, որ քաղաքական ու հասարակական ուժերը շունչները պահած սպասում են, թե ԲՀԿ-ի շուրջ ինչ գործողություններ կծավալվեն: Եվ այն օրերից, երբ սկսվեց ԲՀԿ առաջնորդի դեմ քրեական գործերով և այլ մեթոդներով ճնշումներ իրականացվել, ըննդիմադիր կուսակցություններից միայն մեկ-երկու հայտարարություն հնչեց, որից հետո նրանք սկսեցին հարաբերական լռություն պահպանել:
Տպավորություն կա նաև, որ ընդդիմադիր համարվող արտախորհրդարանական ուժերի ողջ հույսը խորհրդարանական ամենամեծ ըննդիմադիր ուժի վրա էր, սակայն, երբ սկսվեց Գագիկ Ծառուկյանի և իր կուսակիցների հանդեպ խուզարկությունների ու հանցաքննությունների շղթան, մյուս կուսակցությունները մի կողմ քաշվեցին, իշխանությունների աչքից հեռու մնալու համար: Ու, չնայած, Գագիկ Ծառուկյանը և իր ղեկավարած քաղաքական ուժը շարունակում է դիմակայել բոլոր կողմերից եկող ճնշումներին, սակայն, գործընկերային հարաբերություններն այլ տրամաբանություն էր ենթադրում, որը փաստացի, կարծես այդքան էլ տեսանելի չէ: