ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երեք ԱԹՍ-ի ոչնչացման մասին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդի շրջանում ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք են խոցել։
«Հունիսի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12։15-ի սահմաններում, կանխվել է Կիևի ռեժիմի հերթական փորձը՝ ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքի օգտագործմամբ՝ ահաբեկչություն իրականացնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Բելգորոդի շրջանի տարածքում հերթապահություն իրականացնող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»,-հայտնել են նախարարությունից։
Ավելի վաղ, նախարարությունը հայտնել է Մոսկվայի ժամանակով 10:40-ի և 11:45-ի սահմաններում նույն տարածաշրջանում ևս երկու անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։