Ֆրանսիան Ուկրաինային կտա Mirage-2000 կործանիչներ և կպատրաստի 4,500 ուկրաինացի զինծառայողի. Մակրոն
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինային ֆրանսիական Mirage-2000-5 կործանիչներ փոխանցելու և հավելյալ ուկրաինացի զինվորականների պատրաստման մասին՝ Կիևի հետ «նոր համագործակցության» շրջանակում:Այս մասին ֆրանսիական պետության ղեկավարն ասել է հունիսի 6-ի երեկոյան BFMTV եւ TF1 հեռուստաալիքներին տված համատեղ հարցազրույցում։
«Վաղը մենք կսկսենք նոր համագործակցություն և կհայտարարենք Mirage 2000-5 կործանիչների փոխանցման մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ կործանիչները «Ուկրաինային թույլ կտան պաշտպանել իր ցամաքային և օդային տարածքը»։
«Mirage 2000-5-ով թռչելուն պատրաստվելու համար Ֆրանսիան այս ամառվանից կկազմակերպի օդաչուների վեցամսյա դասընթաց»,- ասել է Մակրոնը։
Բացի այդ, Փարիզը կօգնի ուկրաինական 4,500 զինծառայողներից բաղկացած բրիգադի պատրաստմանը, ինչը, ինչպես ընդգծել է Մակրոնը, «էսկալացիայի գործոն չէ»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և մի շարք այլ պաշտոնյաների հետ Փարիզում կկայանա ուրբաթ՝ հունիսի 7-ին։