Գեղարքունիքի բնակիչ էր uպանվել․ uպանության, նրա եղբnր uպանության փnրձի վարnւյթով նոր մանրամասներ
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի 19–ամյա բնակչի կողմից նույն մարզի 37–ամյա բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արփունք-Փոքր Մասրիկ միջգյուղական ճանապարհին՝ Փոքր Մասրիկ բնակավայրի գերեզմանատան մոտակայքում, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41 և 37–ամյա եղբայրների և նույն մարզի 45–ամյա բնակչի ու վերջինիս 19–ամյա որդու միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել։ Վիճաբանության ընթացքում 41–ամյա տղամարդը, եղբոր հետ միասին, հարվածներ են հասցրել 45–ամյա տղամարդու և նրա որդու մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ վերջինս, հիշյալ եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանցից մեկի՝ 37–ամյա տղամարդու կրծքավանդակի և որովայնի ձախ հատվածին, ինչպես նաև վերջինիս եղբոր որովայնի հատվածին։ Արդյունքում, 37–ամյա տղամարդը մահացել է, իսկ վերջինիս եղբորը պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 19–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 41–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (2 դրվագով): 19–ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 41–ամյա տղամարդու նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։