Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս (2024 թվականի մայիս և հունիս ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով:
Դրա համար նրանք դիմում կարող են ներկայացնել մինչև 2024 թվականի հունիսի 15-ը:
Այս նախագծով սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին՝ 2024 թվականի մայիս և հունիս ամիսների համար:
11 x 2 x 300.000=6.600.000 ՀՀ դրամ:
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեից կպահանջվի 6.6 մլն դրամ:
Առավել մանրամասն` այստեղ.