Ռուսաստանցի Օլեգ Կոնոնենկոն դարձել է պատմության մեջ առաջինը, ով 1,000 օր է անցկացրել տիեզերքում
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանցի տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի ընդհանուր տիեզերական թռիչքը գերազանցել է հազար օրը, լրագրողներին հայտնել են Ռոսկոսմոսի մամուլի ծառայությունից։
«Այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 00:00:20-ին «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն, որն աշխատում է Միջազգային տիեզերակայանում, աշխարհում առաջին անգամ տիեզերական թռիչքների ընդհանուր տևողությամբ հասել է 1000 օրվա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կոնոնենկոն իր հինգերորդ տիեզերական թռիչքն իրականացրել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին՝ «Սոյուզ ՄՍ 24» տիեզերանավով՝ ռուս տիեզերագնաց Նիկոլայ Չուբի և ամերիկացի Լորալ Օ'Հարայի հետ։
Կոնոնենկոն Երկիր կվերադառնա սեպտեմբերի 23-ին։ Հինգերորդ առաքելության ավարտից հետո Կոնոնենկոյի թռիչքի ընդհանուր ժամանակը կկազմի 1110 օր:
Նախորդ համաշխարհային ռեկորդը (ավելի քան 878 օր), որը պատկանում էր ռուսաստանցի տիեզերագնաց Գենադի Պադալկային, Կոնոնենկոն գերազանցել էր փետրվարի 4-ին։ Կոնոնենկոն իր առաջին տիեզերական թռիչքն իրականացրել է 2008 թվականին, երկրորդը՝ 2011-2012 թվականներին, երրորդն ու չորրորդը՝ 2015-ին և 2018-2019 թվականներին։ Նա ղեկավարում է Ռուսաստանի տիեզերագնացների կորպուսը 2016 թվականից։