ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) պաշտոնյաների նկատմամբ՝ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների դեմ գործեր վարելու համար։
Նախագծին աջակցել է 247 կոնգրեսական (205 հանրապետական և 42 դեմոկրատ), դեմ է քվեարկել 155-ը (բոլոր դեմոկրատները): Քվեարկության արդյունքները ներկայացված են ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի կայքում։
Փաստաթուղթը նախատեսում է պատժամիջոցների կիրառում այն անձանց նկատմամբ, որոնք «մասնակցում են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պաշտպանության տակ գտնվող ցանկացած անձի նկատմամբ հետաքննության, ձերբակալման, կալանավորման կամ հետապնդման ցանկացած ջանքերին»: Սահմանափակումները ներառում են ԱՄՆ-ում գույքի հետ գործարքների արգելք, ինչպես նաև վիզաների արգելափակում և չեղարկում։
Օրինագիծը մշակվել է այն բանից հետո, երբ ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանը առաջարկել է ձերբակալել Իսրայելի վարչապետ և պաշտպանության նախարար Բենիամին Նեթանյահուին և Յոավ Գալանտին, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդներին՝ ռազմական հանցագործությունների համար: Նախագծին դեմ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը։ Սպիտակ տունը հայտարարել է, որ ավելի լավ ուղիներ կան Իսրայելը պաշտպանելու, ՄՔԴ-ում ԱՄՆ-ի դիրքերը պահպանելու և միջազգային արդարադատությունն ու պատասխանատվությունը խթանելու համար: