Արմեն Փամբուխչյանը գազի սպառման համար պետության կողմից ստացած գումարը կփոխանցի կարիքավոր ընտանիքի
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ընկերներ, համաձայն կառավարության աջակցության ծրագրի՝ ինձ գազի սպառման համար պետության կողմից փոխանցվել է 10529 ՀՀ դրամ կանխավճար:
Ես համարում եմ, որ կան ընտանիքներ, ովքեր ավելի ունեն այդ գումարի կարիքը՝ պայմանավորված կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի: Որոշել եմ կապվել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարության հետ, իրենց խորհուրդով այդ գումարը փոխանցել որևէ կարիքավոր ընտանիքի կումանալներից մեկի հաշվին:
Մարտահրավեր եմ նետում այն ընկերներիս, որոնց նույնպես փոխանցվել է կանխավճար և իրենք էլ ինձ պես չունեն դրա կարիքը»: