ԱՄՆ-ը Ռուսաստանի համար այժմ թշնամական երկիր է, ինչպես Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի համար․ Պեսկով
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ը Ռուսաստանի համար այժմ թշնամական երկիր է, ինչպես Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի համար։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու համար ամերիկացի նախկին հետախույզ Սքոթ Ռիտերին ԱՄՆ-ից դուրս գալու արգելքը։
Պեսկովը նշել է, որ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների նկատմամբ կարող են ելքի սահմանափակումներ կիրառվել, առավել ևս՝ «թշնամական երկիր» այցելելու համար: «Մենք հիմա նրանց համար թշնամական երկիր ենք, ինչպես և նրանք մեզ համար»,- նշել է Կրեմլի խոսնակը: