Հնդկաստանում ընտրություններում հաղթում է վարչապետ Մոդիի դաշինքը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթում է վարչապետ Նարենդրա Մոդիի «Բհարաթիա Ջանատա» կուսակցության դաշինքը, սակայն շատ ավելի քիչ ձայներով, քան կանխատեսում էին իշխող դաշինքի էքզիթ փոլերը։
Ըստ Times of India-ի հրապարակած վերջին տվյալների՝ իշխող դաշինքը խորհրդարանում կստանա 300 տեղ 543-ից, ընդդիմադիր INDIA դաշինքը՝ 230 մանդատ։
Եթե իշխող կուսակցությունը հաղթի, սա կլինի երրորդ ժամկետը, որում այն կունենա մեծամասնություն խորհրդարանում:
Ընտրությունները Հնդկաստանում կայացել են ապրիլի 19-ից հունիսի 1-ը՝ 44 օր։ Սա Հնդկաստանում 1947 թվականից ի վեր ամենաերկար ընտրություններից մեկն է։ Ձայների հաշվարկի վերջնական արդյունքները կհրապարակվեն այսօր՝ հունիսի 4-ին։