ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական 4 ընկերության դեմ՝ անօդաչուներ արտադրելու համար
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգները միացել է Եվրամիությանը՝ անօդաչու թռչող սարքերի մշակման համար պատժամիջոցներ կիրառելով իրանական չորս կազմակերպության և մեկ անձի նկատմամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Հայտարարության համաձայն՝ ամերիկյան պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է «Ռայան Ռոշդ Աֆզար» ընկերության հետ կապված չորս սուբյեկտ ենթարկվել է ԱՄՆ սահմանափակումների։ Պատժամիջոցներ են կիրառվել նաև անօդաչու թռչող սարքերի հինգ արտադրողի կառավարող Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության (Իրանի պաշտպանության նախարարության կողմից վերահսկվող) ղեկավարի նկատմամբ։
Իրանի արտադրած անօդաչու սարքերը, ըստ ԵՄ-ի և ԱՄՆ-ի, հետագայում մատակարարվում են Ռուսաստանին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում Իրանի դաշնակիցներին: 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական հինգ անօդաչու թռչող սարքերի ընկերության նկատմամբ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ ռուսական բանակը օգտագործում է իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր՝ արտադրված Ռուսաստանում: Իրանը հերքել է Ռուսաստանին Ուկրաինայում օգտագործման համար անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։ 2024 թվականի ապրիլին Միացյալ Նահանգները խստացրել է արտահանման վերահսկողությունը Ռուսաստանի և Իրանի դեմ։