ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 138–ով, կա 1 մահ, բուժվել է 58 մարդ
Հայաստանում մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 138 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 9-ին հաստատվել է կորոնավիրուսի 3175 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 31590 (վերջին մեկ օրում՝ 1193): Փաստացի այս պահին բուժվում է 1928 անձ (մեկ օրում ավելացել է 76-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 1325 անձ (վերջին մեկ օրում՝ 58 մարդ), 45 պացիենտ մահացել է (ավելացել է 1-ով):
Եվս 3 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 15 է: