Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի բոլոր շրջաններում հայտարարվել է օդային ռմբակոծման նախազգուշացում: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնի է դարձել Բնակչության ահազանգման պաշտոնական ռեսուրսի տվյալներից։
Օդային տագնապի ազդանշանն առաջինը հնչել է Օդեսայի մարզում Երևանի ժամանակով 09։38-ին։ Ընդամենը երեք րոպեի ընթացքում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել նաև բոլոր մյուս շրջաններում։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։