Բայդենը թույլ է տվել Ուկրաինային ԱՄՆ-ի մատակարարած զենքերով հարվածել Ռուսաստանի որոշ թիրախներին, բայց միայն Խարկովում. BBC
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ոչ հրապարակավ թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ի կողմից մատակարարված զենքերը՝ հարվածելու Ռուսաստանի որոշ թիրախներին, բայց միայն Խարկովի շրջանում, BBC-ին ասել է ամերիկացի պաշտոնյան։
«Նախագահը վերջերս հանձնարարել է իր թիմին ապահովել, որ Ուկրաինան կարողանա օգտագործել ամերիկյան զենքը Խարկովի մարզում պատասխան կրակի համար, որպեսզի Ուկրաինան կարողանա հարվածել ռուսական ուժերին, որոնք հարվածներ են հասցնում կամ պատրաստվում են հարվածներ հասցնել», - ասել է աղբյուրը:
Պաշտոնյան նաև հավելել է. « Ռուսաստանի տարածքին բանակային մարտավարական հրթիռային համակարգերով (ATACMS) կամ ավելի հեռահար զենքերով հարվածների արգելքի հետ կապված մեր քաղաքականությունը չի փոխվել»։
ԱՄՆ-ի մի շարք դաշնակիցներ այս շաբաթ հայտարարել են, որ թույլ են տալիս ռուսական տարածքում գտնվող թիրախների դեմ իրենց կողմից մատակարարված զենքը կիրառել: