Թուրքիան առաջիկայում կսկսի «Altay» տանկերի սերիական արտադրությունը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի ռազմարդյունաբերության նախագահ Հալուք Գյորգյունը հայտարարություն է տարածել տեղական արտադրության ծանր տեխնիկայի թարմացված մոդելի մասին։ Այս մաին հայտնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ բացառապես թուրքական ներքին ռեսուրսների վրա հիմնված «Altay» տեսակի տանկն առաջիկայում դրվելու է սերիական արտադրության, բայց արդեն արդիականացված տարբերակով:
Ընդգծվում է, որ վերոհիշյալ տեսակի տանկն արդեն զինված է նոր սերնդի տեխնոլոգիաներով և հարմարեցվել է թուրքական զինված ուժերի կարիքներին:
Փոփոխությունների համար հիմք են ծառայել վերջին տարիներին Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող ռազմագործողությունների արդյունքում ձեռք բերված փորձը:
Նշենք, որ «Altay» տեսակի թուրքական տանկի նախատիպը ի հայտ է եկել դեռևս 2011-ին: Տանկերի տեղական արտադրության միջոցով Թուրքիան մտադիր էր փոխարինել իր սպառազինությունում առկա գերմանական «Leopard-1» և «Leopard-2» տեսակի տանկերը: