Շոլցն ու Մակրոնը Իսրայելին կոչ են արել դադարեցնել հարձակումը Ռաֆահում
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրավիճակը Ռաֆահում սարսափեցնող է, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսում, գրում է Bild թերթը:
«Ռաֆահում իսրայելական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ընդգծել է նա։
Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան ի սկզբանե դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա և պաշտպանել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը:
«Սակայն, ինչպես ցանկացած ժողովրդավարություն, դա պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի համաձայն», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
Գերմանիայի կանցլերն իր հերթին ասել է.«Իսրայելը պետք է հարգի միջազգային իրավունքն իր գործողություններում»:
Նա Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում Իսրայելի կողմից փախստականների ճամբարի գնդակոծությունը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, որակել է «ողբերգական միջադեպ»։
«Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչու Գերմանիան, ինչպես շատ այլ երկրներ, բազմիցս դեմ է արտահայտվել Ռաֆահում լայնածավալ ցամաքային հարձակմանը, քանի որ այնտեղ չի կարող լինել համապատասխան պաշտպանություն խաղաղ բնակիչների համար», - ասել է Շոլցը: