Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի խորհրդարանը սկսել է նիստը, որի ընթացքում կփորձի հաղթահարել նախագահի վետոն, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքի նկատմամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Միաժամանակ խորհրդարանի շենքի մոտ արդեն հավաքվում են ցուցարարներ՝ դեմ արտահայտվելով օրենքի ընդունմանը։
Նախօրեին Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոյի հաղթահարմանը։