Ինֆոգրաֆիկա. արևային էներգիայի արտադրության առաջատարները
EconoмицсՆոր ինֆոգրաֆիկա է ստեղծվել BRUEGEL (Բրյուսելի եվրոպական և համաշխարհային տնտեսական լաբորատորիա) եվրոպական հետազոտական կազմակերպության տվյալների հիման վրա: Այն ցույց է տալիս արևային էներգիայի արտադրության աճը Չինաստանում, ԵՄ-ում և ԱՄՆ-ում 2010-ից մինչև 2022 թվականներն ընկած ժամանակահատվածում, գրում է nad-science.ru-ն:
2022 թվականի դրությամբ Չինաստանում տեղադրված արևային էներգիայի արտադրության ընդհանուր հզորությունը կազմել է 393 գիգավատ, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է ԵՄ-ին (205 գիգավատ) և ավելի քան երեք անգամ ԱՄՆ-ի ընդհանուր տեղադրված հզորությունը (113 գիգավատ):
Նշենք նաև, որ Չինաստանն արտադրում է աշխարհի բոլոր արևային մարտկոցների ավելի քան 80 %-ը:
2022 թվականին Չինաստանում արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխատել է 2,76 միլիոն մարդ։ Դրանցից մոտավորապես 1,8 միլիոնն աշխատել է արտադրության ոլորտում, իսկ մնացած 918 000-ը շինարարության, տեղադրման, շահագործման և սպասարկման ոլորտներում: ԵՄ-ի արևային էներգիայի արդյունաբերության մեջ աշխատում է 648 000 մարդ, իսկ ԱՄՆ-ում 264 000-ը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]