Ադրբեջանի ԱԳՆ-ն «զգուշացնում» է Ֆրանսիային
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիան պետք է իմանա, որ Ադրբեջանի դեմ իր արշավը, նրա անպարկեշտ հայտարարություններն ու սադրանքները անպատասխան չեն մնա։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով տեղական լրատվամիջոցների հարցին, թե ինչու է ֆրանսիական կողմն Ադրբեջանին «բռնապետություն» անվանել։
«Ֆրանսիական կողմը ոչ միայն չկարողացավ ներողություն խնդրել նման անպատասխանատու և անընդունելի հայտարարությունների համար, այլ ավելի ընդլայնեց Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը Le Point-ում և այլ նմանատիպ ֆրանսիական լրատվամիջոցներում։ «Ժողովրդավարությամբ» պարուրված Ադրբեջանի դեմ այս երկրի արշավը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողումը թաքցնելու փորձ է»,- ասել է Հաջիզադեն։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ դրան զուգահեռ բոլորը տեղյակ են Ֆրանսիայի գործունեությանը, որը ձգտում է աշխարհին «ժողովրդավարության դաս» տալ միջազգային հանցագործությունների, նեոգաղութային քաղաքականության, ռասիզմի, խտրականության, իսլամաֆոբիայի տեսքով։
Առավել մանրամասն` այստեղ.