Բլինքենը զգուշացրել է Վրաստանին, որ առաջիկա ամիսները վճռորոշ են լինելու ԵՄ անդամակցության համար
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ առաջիկա մի քանի ամիսը վճռորոշ է լինելու Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու համար։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Բլինքենը շնորհավորել է վրաց ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ և նշել. «Վրաստանի ժողովրդի համար անցած 12 ամիսների կարևորությունը, այդ թվում՝ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամության թեկնածուի կարգավիճակի պատմական ձեռքբերումը»։
«Առաջիկա մի քանի ամիսը վճռորոշ կլինի այս հնարավորությունն իրականություն դարձնելու համար»,- ասել է պետքարտուղարը:
Անցյալ շաբաթ պետքարտուղարը հայտարարել է Վրաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների վերանայման մեկնարկի մասին՝ կապված Վրաստանի խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հետ։
Նա հույս է հայտնել, որ «Վրաստանի առաջնորդները կվերանայեն օրենքը և քայլեր կձեռնարկեն իրենց երկրի ժողովրդավարական ու եվրատլանտյան ձգտումներն առաջ մղելու համար»: