ԱՄՆ-ի մի քանի նահանգում մոլեգնած փոթորիկներն առնվազն 18 մարդու կյանք են խլել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի Տեխասի, Օկլահոմայի և Արկանզասի նահանգներում ուժգին փոթորիկների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Ըստ Տեխասի նահանգապետի՝ բացի 7 զոհի պատճառ դառնալուց, փոթորկի հետևանքով նաև շուրջ 100 մարդ է վիրավորվել, ավերվել է ավելի քան 200 տուն և կառույց։ 8 մարդ զոհվել է Արկանզասում, 2-ը՝ Օկլահոմայում, 1-ը՝ Կենտուկիում։
Փոթորիկները շրջել են մեքենաներ, պոկել շենքերի տանիքներ, կոտրել ապակիներ։ Տասնյակ հազարավոր մարդիկ և բիզնեսներ մնացել են առանց էլեկտրականության։
Ըստ մասնագետների՝ ամբողջ աշխարհում փոթորիկների ուժգնության ավելացմանը նպաստում է կլիմայի փոփոխությունը։ Վերջին երկու ամիսների ընթացքում ԱՄՆ-ում բազմաթիվ պտտահողմեր են տեղի ունեցել։