Հոսանքազրկվել են ընկերության կապի կայանները․ Ucom
SocityUcom ընկերությունը տեղեկացնում է, որ Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում, հոսանքազրկվել են ընկերության կապի կայանները, ինչի արդյունքում այդ և այլ մարզերում որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ։
Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը և վստահեցնում, որ ընկերության աշխատակիցներն անում են ամեն բան՝ խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու համար։