Գագիկ Ծառուկյանի մասին տարածվող լուրերը սին են
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին դիմումը նոր ալեկոծություններ է առաջացրել մեդիադաշտում: Սակայն, իրականում, շրջանառվող տեղեկությունները, թե Բագրատյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև անհամաձայնություններ են եղել և դա է դարձել խմբակցությունից դուրս գալու պատճառը, չի համապատասխանում իրականությանը: Իրականում, ԲՀԿ-ի ներսում և ԱԺ խմբակցությունում աշխատանքային իրավիճակը նույն՝ կառուցողական հունով է ընդանում, ուստի Բագրատյանի՝ խմբայցությունից դուրս գալու քայլը չի կարող որևէ ձևով անդրադառնալ ո՛չ պառլամենտական, ո՛չ էլ կուսակցական գործունեության վրա: Այնպես, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ սկսված ինչ-ինչ ասեկոսեները, թե կուսակցության ներսում խմորումներ են սկսվել հեռու է իրականությանից և անգամ անզեն աչքով է տեսանելի, որ կուսակցությունում, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա զբաղված են տարբեր ուղղություներով՝ օրենսդրական և այլ գործառույնթեր իրականացնելով: