Պապուա Նոր Գվինեայում սողանքի զոհերի թիվը կարող է հասնել հարյուրների (տեսանյութ)
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պապուա Նոր Գվինեայի հյուսիսում գտնվող գյուղերից մեկում զանգվածային սողանքը ծածկել է տասնյակ տներ՝ հողի տակ թողնելով ընտանիքների։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ տեղի բնակիչներից մեկը հայտնել է գրեթե 300 զոհի մասին։
Սողանքի տակ է մնացել ավելի քան 50 տուն։ Միջադեպը տեղի է ունեցել Էնգա նահանգի գյուղերից մեկում՝ մայրաքաղաքից մոտ 600 կմ դեպի հյուսիս, տեղական ժամանակով առավոտյան 3-ի մոտ, երբ մարդիկ դեռ քնած են եղել։
Ավստրալիայի և տեղի լրատվամիջոցները հայտնել են ավելի քան 100 զոհի մասին։
Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Ջեյմս Մարապեն հայտարարել է, որ իշխանություններն աղետի վայր են ուղարկել աղետների կառավարման հարցով պաշտոնյաների, երկրի պաշտպանության ուժերին և այլ օժանդակ ուժերի՝ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման և ենթակառուցվածքի վերակառուցման համար։