Պուտինը Մինսկում է․ օդանավակայանում Լուկաշենկոյի հետ կարճատև զրույցից հետո շփումը շարունակվել է ոչ պաշտոնական մթնոլորտում
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի օդանավակայանում կարճատև զրույց են ունեցել, ինչից հետո շփումը շարունակել են ոչ պաշտոնական մթնոլորտում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Պարբերականի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը պաշտոնական այցով Մինսկ է ժամանել մայիսի 23-ի ուշ երեկոյան: Բելառուսի մայրաքաղաքի օդանավակայանում նրան դիմավորել է նախագահ Լուկաշենկոն, որից հետո երկու երկրների առաջնորդները մտքեր են փոխանակել այն թեմաների շուրջ, որոնք կցանկանային քննարկել առաջիկա բանակցությունների ընթացքում:
Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն նշել է, որ քննարկումների ընթացքում առաջնահերթությունը տրվելու է անվտանգության հարցին։
«Կարծում եմ, որ, ինչպես միշտ, առաջին տեղում կլինեն անվտանգության հարցերը»,- ասել է Լուկաշենկոն, ապա հավելել, որ տնտեսական հարցերը նախատեսվում է քննարկել ընդլայնված կազմով։
Հանդիպման ժամանակ Լուկաշենկոն կատակով նշել է, որ Պուտինի հետ հարաբերություններում այնպիսի ավանդույթ կա, որ ցերեկը բանակցություններ սկսելու ժամանակ չկա, դրանք սկսվում են կեսգիշերին մոտ։
«Կարծում եմ, սարսափելի ոչինչ չկա, պարզապես դուք ծանր օր եք ունեցել, դժվար բանակցություններ եք վարել Բահրեյնի թագավորի հետ», - նշել