Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նորվեգիայի իշխանությունները մայիսի 29-ից երկիր մուտքի լրացուցիչ սահմանափակումներ կմտցնեն Ռուսաստանի այն քաղաքացիների համար, որոնք ժամանում են զբոսաշրջության նպատակով: Այս մասին հայտնել է Նորվեգիայի արտգործնախարարությունը։
Խոսքը ռուսաստանցիների համար դեռ 2022 թ․ գարնանը մտցված այցագրային սահմանափակումների հետագա խստացման մասին է: Այդ ժամանակվանից ՌԴ քաղաքացիներին զբոսաշրջային այցագրերի տրամադրումը հիմնականում դադարեցվել է, նշել են նախարարությունում։
«Այժմ նրանց համար երկիր մուտքի հնարավորությունը լրացուցիչ կսահմանափակվի…. Զբոսաշրջության և ոչ առաջնահերթ այլ նպատակներով Նորվեգիա ժամանող Ռուսաստանի քաղաքացիներին թույլ չեն տա երկիր մուտք գործել սահմանահատմամբ: Կանոնների խստացումը տարածվում է ինչպես Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, որոնց Նորվեգիան այցագիր է տվել մինչև 2022 թ. գարնանը կանոնների խստացումը, այնպես էլ այն անձանց վրա, որոնց այցագիրը տրվել է Շենգենյան համաձայնագրի այլ երկրների կողմից», - ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Առանձին դեպքերում բացառություններ կլինեն, օրինակ, Ռուսաստանի այն քաղաքացիների համար, որոնք հյուր են գալիս Նորվեգիայում ապրող մերձավոր ազգականներին (ծնողներ, պաշտոնապես գրանցված ամուսիններ, փաստացի ամուսիններ և երեխաներ), ինչպես նաև Ռուսաստանի այն քաղաքացիների համար, որոնք աշխատանքի կամ ուսման նպատակով ժամանում են Նորվեգիա կամ Շենգենյան համաձայնագրի այլ երկիր։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live