Թուրքիայից եկած Անահիտին թույլ չեն տալիս մասնակցել 25-ամյա որդու թաղմանը. ահազանգ․ arlur.am
SocityArlur.am-ին ահազանգով դիմել են Թուրքիայից, օրերս, Հայաստան եկած Անահիտ Արիսի Առաքելյանի հարազատները:
«Բան այն է, որ 49-ամյա Անահիտը սահմանը հատելիս կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել: Երեք օր առաջ նա եկել է Հայաստան և անմիջապես ինքնամեկուսացման ծրագրի շրջանակներում տեղափոխվել Երևանի
«Իմպերիալ Պալաս» հյուրանոց: Անահիտի 25- ամյա որդին հանկարծամահ է եղել և դեռ հոգեհանգիստը և հուղարկավորությունը տեղի չի ունեցել: Սարսափելի վշտից խելագարվող մայրը հեռախոսազրույց ունեցավ ինձ հետ և խնդրեց օգնել: Անահիտին թույլ չեն տալիս մասնակցել որդու հուղարկավորմանը: Նա ասում էր, որ թող նորից թեստավորեն իրեն և թույլ տան որդուն վերջին հրաժեշտը տա: Հասկանում եք ինչ ծանր իրավիճակ է: Որդեկորույս մայրը պատրաստ է դիմել ծայրահեղ քայլերի: Դիմակով և ձեռնոցներով թող լինի»,-ասաց Արևմտյան Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուզաննա Խաչատրյանը, ում դիմել է Անահիտ Առաքելյանը:
Դիմելով պատկան մարմիններին Ռուզաննա Խաչատրյանը հավաստեց, որ հրատապ լուծում է հարկավոր խնդրին և ինքը ակնկալում է, որ ՀՀ իշխանությունը անպայման ականջալուր կլինի խնդրանքին: