Զելենսկին օրինական ռազմական թիրախ է ՌԴ-ի համար. Մեդվեդև
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զելենսկին օրինական ռազմական թիրախ է Ռուսաստանի Դաշնության համար. այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Նա նշել է, որ Զելենսկին, որպես թշնամական ռեժիմի ղեկավար, լեգիտիմ ռազմական թիրախ է Ռուսաստանի համար՝ անկախ ընտրությունների չեղարկումից հետո նրա լեգիտիմության վերաբերյալ հարցից։
Հայտնի է, որ այսօր՝ մայիսի 20-ին, լրանում է Զելենսկու նախագահական լիազորությունների ժամկետը: Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է կայանային 2024 թվականի մարտի 31-ին, իսկ պետության նորընտիր ղեկավարի երդմնակալությունը տեղի կունենար մայիսին։ Սակայն քվեարկությունը չեղարկվել է՝ պատճառաբանելով ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացումը: Զելենսկին հայտարարել է, որ այժմ ընտրությունների համար «ճիշտ ժամանակը չէ»:
«Ռուսաստանի համար նախկին Ուկրաինայի պսևդոնախագահի լեգիտիմության վերջնական կորուստը ոչինչ չի փոխի։ Նա առանց այդ էլ գլխավորում է Ռուսաստանին թշնամաբար տրամադրված քաղաքական ռեժիմը, որը պատերազմ է մղում մեր դեմ։ Իսկ պատերազմող երկրների ղեկավարները միշտ համարվում են օրինական ռազմական թիրախ։ Մեզ համար նա արդեն պատերազմական հանցագործ է, և նրա պաշտոնական կարգավիճակի կորուստը ոչինչ չի փոխում»,- ընդգծել է Մեդվեդևը։