Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով ժամանել է Խարկով և անցկացրել Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի խորհրդակցություն։ Այդ մասին նա հայտնել է Telegram-ում։
«Այսօրվա դրությամբ իրավիճակը Խարկովի մարզում ընդհանուր առմամբ վերահսկելի է, մեր զինվորները զգալի կորուստներ են պատճառում օկուպանտին, սակայն ուղղությունը մնում է չափազանց բարդ՝ մենք ուժեղացնում ենք մեր ստորաբաժանումները», - գրել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ռուսական կողմը հարձակում է սկսել Խարկովի մարզի հյուսիսում և տասնյակ գյուղեր գրավել «գորշ գոտում», ինչպես նաև մտել Վոլչանսկ քաղաքի շրջակայք։ Այժմ այնտեղ կատաղի մարտեր են ընթանում։