Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. Ավինյան
CultureՏիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երևանի գործընկեր քաղաք Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն, որտեղ ամփոփված են հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները:
Մանուշյանը միակն է, ով լինելով ոչ Ֆրանսիայի քաղաքացի ամփոփված է ֆրանսիացի մեծությունների կողքին։
Նման վառ անհատականության սխրանքները հարգանքի են արժանի, և մենք պետք է Ֆրանսիային, մեզ, մեր սերունդներին ճանաչելի դարձնենք նրա բացառիկ և օրինակելի կենսագրությունը։