Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով նախագիծն, ասաց, որ ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Նրա խոսքով, բաղադրիչներից մեկը բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է՝ հավաստագրի տրամադրման միջոցով, երկրորդը անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումն է:
Անդրադառնալով ծրագրի հիմնական պայմաններին, նախարարն ասաց. «2020-ի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում անչափահասներն ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն: Ձեռքբերվող բնակարանի մակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից ընտանիքի մեկ անդամի հաշվով: Ձեռքբերվող տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը:
Ծրագրի ֆինանսովորումն իրականացնելու ենք գործընկեր բանկերի կողմից, սակայն աջակցության գումարը եւ դրա տոկոսագումարները վճարելու է կառավարությունը: Եթե հավաստագրի տրամադրման արդյունքում դրական մնացորդ է մնում, ապա մենք հնարավորություն ենք ստեղծելու, որ այդ դրական մնացորդն ուղղվեն հետեւյալ 3 ուղղություններով. Առաջինը գյուղնշանակության հողամասի գնում մինչեւ 5 մլն դրամ, երկրորդ, եթե ձեռքբերված անշարժ գույքը ունի վերանորոգման կարիք, կարող են վերանորոգել 4 մլն դրամի չափով, ինչպես նաեւ կահույքի եւ տեխնիկայի գնման հնարավորություն մինչեւ 2 մլն դրամի սահմաններում»,-ասաց նախարարը:
Այս ծրագրով շահառու չեն լինի Քաշաթաղի ծրագրի շահառուները, նաեւ այն դեպքերում, եթե ընտանիքի անդամներից առնվազն մեկը դիմելու դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն:
«Բնակելի տան կառուցման համար շահառուն պետք է ընտրի բացառապես նախապես մշակված եւ հրապարակված տիպային նախագծերից որեւէ մեկը: Բնակելի տան կառուցումն իրականացվում է միայն ՀՀ-ում լիցենզավորված շինկազմակերպության կողմից: Եթե շահառուն չունի անհատական տուն կառուցելու համար այդպիսի նշանակությամբ հողատարածք, ապա մենք հնարավորություն ենք տալիս, որ այս աջակցության գումարից մինչեւ 3 մլն դրամ ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի 400 քմ-ից քիչ»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:
Նա տեղեկացրեց, որ ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչեւ հունիսի 15-ը. «Այդ պահից կգործի բնակարանի ձեռքբերման բաղադրիչը, հուլիսի 15-ից կգործի անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը եւ օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչը:
Ծրագիրը կիրականացնի երեք փուլով, առաջին փուլում կընդգրկվեն 3 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, տարբեր խոցելի խմբեր ունեցող ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները կամ ցանկացած այլ ընտանիք, որոնք կլինեն վարկունակ եւ աջակցության առնվազն 50 տոկոս լրացուցիչ վարկ կստանան բանկից:
Երկրորդ փուլում կընդգրկվեն երկու անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ մեկ անչափահասով ընտանիքները: Մեկնարկը ոչ ուշ, քան 2026-ի հունվարի 1-ն է:
Երրորդ փուլում կընդգրկվեն ցանկացած կազմով ընտանիքները եւ մեկնարկը ոչ ուշ, քան 2027-ի հունվարի 1-ը»,- ընդգծեց Նարեկ Մկրտյանը:
Առավել մանրամասն` այստեղ.